• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Արմենպրես լրատվական գործակալության և VNA լրատվական գործակալության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն:

14 նոյեմբերի, 2023
Արմենպրես լրատվական գործակալության և VNA լրատվական գործակալության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ նոյեմբերի 14-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Արմենպրես լրատվական գործակալության և Vietnam News Agency լրատվական գործակալության միջև համագործակցության համաձայնագրի առցանց ձևաչափով ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ելույթներով հանդես եկան VNA գործակալության տնօրեն տիկին Վու Վիետ Չանգը և Արմենպրես գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը: Ողջույնի ուղերձով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

Դեսպան Կաժոյանն իր ելույթում շնորհավորեց Armenpress և VNA գործակալություններին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների վերաբերյալ հավաստի տեղեկատվության փոխանակմանը։ Դեսպան Կաժոյանն իր ելույթում նաև պատմական հակիրճ ակնարկ կատարեց Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններին՝ նշելով որ Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի՝ 1959 թվականի հուլիսի 21-23-ը Հայաստան կատարած այցը նոր էջ բացեց երկու ժողովուրդների, իսկ 2013 թվականին՝ Հանոյում ՀՀ դեսպանության բացումը՝ երկու պետությունների միջև համագործակցության համար։

Դեսպանը նաև հիշեց 2019 թվականի հոկտեմբերի 31-ին VNA գործակալության նախկին գլխավոր տնօրեն պարոն Նգույեն Դըք Լոյի հետ կայացած հանդիպումը, որի ընթացքում և առաջարկել էր համագործակցության նման փաստաթուղթ ստորագրել և հավելեց, որ COVID-19-ը թույլ չտվեց ժամանակին աշխատանքներ իրականացնել համաձայնագրի կնքման ուղղությամբ: Սակայն նոյեմբերի 14-ին այն դարձավ իրականություն ։

Արմենպրես գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն իր ելույթում նշեց, որ գործակալությունը համագործակցության համաձայնագրեր է ստորագրել շուրջ 30 երկրների հետ։ Նա նաև տեղեկացրեց, որ 2013 թվականին գործակալությունը նշում է իր հաստատման 105-ամյակը։ Տիկին Նազարյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը երկու երկրների գործակալությունների միջև կլինի արդյունավետ և կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա էլ ավելի խորացմանը։

Իր հերթին VNA գործակալության տնօրեն տիկին Վու Վիետ Չանգը նշեց, որ նոյեմբերի 14-ը հիշարժան օր է Արմենպրես և Viet Nam News Agency գործակալությունների համար։ Տիկին Չանգն ընգծեց, որ համաձայնագրի կնքումը և հետագայում երկու գործակալությունների լրագրողների փոխադարձ այցերը թույլ կտան խորացնել Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններն, ինչպես նաև լրացնել առկա տեղեկատվական բացը երկու երկրների մասին։

VNA գործակալության տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և Վիետնամում ՀՀ դեսպանությանը երկու գործակալությունների միջև համագործակցությունը խթանելու համար։

Արմենպրես և VNA գործակալությունների միջև համագործակցության համաձայնագրի առցանց ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արմենպրես գործակալության տնօրենի տեղակալ տիկին Արաքս Կասյանը, VNA գործակալության տնօրենի տեղակալ տիկին Դոան Թհի Տույետ Նյունգը, ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Թհան Տամը և այլ պաշտոնատար անձինք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: